-
02.02.2021|
13:10
ՀՀ ՊՆ-ն սուտ է որակել հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրությունը:
-
02.02.2021|
12:04
Ռուսաստանի իշխանությունները պարզապես դրդում են Հայաստանին ճանաչել Արցախի Հանրապետւթյունը: Առաջինը խոսեց ՌԴ նախագահը՝ մի քանի անգամ, հետո ԱԳ նախարարը, երեկ՝ նախկին նախագահ, վարչապետ, հիմա ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:
-
01.02.2021|
23:46
Թուրքիան ի սկզբանե կոչ էր անում ղարաբաղյան հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն արտաքին ուժերը չէին համաձայնվում Անկարայի հետ, շարունակելով աջակցել Հայաստանին, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն:
-
01.02.2021|
23:45
Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած Ֆիզուլիում սկսել է միջազգային օդանավակայանի շինարարական աշխատանքները: Օդանավակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022-ի ապրիլ-մայիսին:
-
01.02.2021|
23:29
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները Ժնևում հայտարարել են, որ անհրաժեշտ է ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում գերեվարված զինվորականներին և քաղաքացիական անձանց:
-
01.02.2021|
23:28
Արցախի ԱԳՆ-ն մտահոգված է «Թուրքական ազգայնական շարժում» կուսակցության և հարող ծայրահեղական նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպության՝ Արցախի օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշիում որոշ նախագծեր իրականացնելու մտադրությամբ։
-
01.02.2021|
20:28
Տիգրանակերտի պեղումների արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը Տիգրանակերտի հայտնագործումը համարում է Արցախի ազատագրական պայքարի և հաղթանակի անմիջական արդյունքը:
-
01.02.2021|
13:20
Հավատում էի, որ հաղթելու ենք։ Եթե ես հավատում էի, որ հաղթելու ենք, դա չի նշանակում, որ ինչ-որ մեկին խաբել եմ, Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
-
01.02.2021|
13:18
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆյեսբուքում անդրադարձել է սահմանային վեճերին, նշելով, որ ՀՀ բնակիչների իրավունքները սահմանների որոշման գործընթացում պետք է դրվեն որոշումների հիմքում, անհրաժեշտ է հաշվի առնել նախկինում թույլ տված բոլոր սխալները, դրանցից քաղել անհրաժեշտ դասեր ու թույլ չտալ իրավունքների ոտնահարում կամ անտեսում։
-
01.02.2021|
13:15
Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված կամ անհետ կորած զինծառայողների փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում: